ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Շարապովան՝ «Ռոլան Գարոսի» հաղթող

Շարապովան՝ «Ռոլան Գարոսի» հաղթող
09.06.2012 | 07:22

Գործնականում արդեն ուրբաթ օրվանից աշխարհի թիվ մեկ թենիսիստուհու կարգավիճակում Մարիա Շարապովան «Ռոլան Գարոսի» խաղարկության եզրափակչում հանդիպեց մրցաշարի սենսացիա ճանաչված իտալուհի Սառա Էրանիի հետ: Խաղը տևեց երկու սեթ: Երկուսում էլ անվիճելի էր ռուս թենիսիստուհու առավելությունը (6:3, 6:2): Շարապովայի մարզական կարիերայում սա Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչում հանդես գալու առաջին դեպքն էր: Ութ տարի նրանից պահանջվեց այս բարձունքին հասնելու համար: Ռուսները հաղթողներ ունեն և պատանեկան խմբում: Եզրափակչում Դարյա Գավրիլովա-Իրինա Խրոմաչովա երկյակը հաղթել է պարագվայաբրազիլական Մոնսերատ Գոնսալես-Հադադ Մայա զույգին: Ի դեպ` սա Խրոմաչովայի երկրորդ հաղթանակն էր հեղինակավոր այս առաջնությունում: Նա «Ռոլան Գարոսի» չեմպիոն է եղել նաև անցած տարի, ուկրաինուհի Մարինա Զանևսկայայի հետ դուետում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ